ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ այս տարվա աշնանը տեղի կունենա նոր տեսակի կորոնավիրուսի տարածման նոր ալիքը, սակայն այդ ժամանակ Միացյալ Նահանգները շատ ավելի լավ պատրաստված կլինի վարակին դիմակայելու համար: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, գրում է Forbes-ը։

«Ես ենթադրում եմ, որ դա տեղի կունենա»,– հայտնել է նա՝ վստահեցնելով, որ այդ դեպքում Միացյալ Նահանգները լիովին պատրաստ կլինի մարտարավերին։

«Մի շարք բաներ այլ կլինեն, մասնավորապես՝ վիրուսը կանխարգելելու, թեստավորում անցնելու մեր հնարավորությունները։ Մենք անցկացրել են կլինիկական փորձարկումներ։ Կարևորն այն է, որ պատվաստանյութը ճանապարհին է»,- հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, ևս ասել է, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին:

«Մենք պատրաստ ենք։ Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, բայց մենք պատրաստ ենք», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ում ախտորոշվել է կորոնավիրուսի 163 429 դեպք, որից 3008-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 5764 մարդ:

ԱՄՆ-ն վարակվածների թվով աշխարհում առաջին տեղում է՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից: Ինչպես կիրակի հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոր կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը Միացյալ Նահանգներում սպասվում է երկու շաբաթ անց:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում վարակվել է ավելի քան 785 797 մարդ, 37 816-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 165 607 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում