ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստ են հանձնել: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է РБК-ն՝ հղում տալով USA Today-ին:

«Թեստավորման քանակն անհավատալի էր»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ մոտ օրերս երկրում կարագացնեն թեստավորման տեմպը:

Թրամփի խոսքով՝ առաջիկա ամիսը ոչ հեշտ, բայց շատ կարևոր կլինի. «Այս պատերազմում հաղթանակի համար մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը 100 միլիոն դոլարի չափով բժշկական օգնություն է հատկացրել Իտալիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում