AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես»․ Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը

 

«Ե­րեկ ԱԺ-ն, այս­պես ա­սած, ժամ­կե­տանց նա­խա­գիծ էր քն­նար­կում, որն այ­սօր ար­դեն հա­զիվ թե մեծ օ­գուտ տա։ Ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված` կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է հա­տուկ մի­ջո­ցով, «սար­քով» տե­ղո­րո­շել քա­ղա­քա­ցի­նե­րին, այ­սինքն՝ բջ­ջա­յի­նի քար­տե­րի մի­ջո­ցով պար­զել, թե եր­կու և ա­վե­լի ան­ձինք գտն­վե՞լ են այն տա­րած­քում, որ­տեղ հա­մա­ճա­րա­կի վտանգ կա։ Հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով անձ­նա­կան տվյալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մաս­նա­վոր և ըն­տա­նե­կան կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, հա­ղոր­դակ­ցու­թյան ա­զա­տու­թյան և գաղտ­նիու­թյան ի­րա­վունք­նե­րին մի­ջամ­տե­լու մա­սին կա­ռա­վա­րու­թյան այս նա­խա­գի­ծը որ­քան ան­հաս­կա­նա­լի էր ընդ­դի­մա­դիր­նե­րին, այն­քան էլ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի շր­ջա­նում էր հար­ցեր ա­ռա­ջաց­նում։ Ա­ռա­վել անտ­րա­մա­բա­նա­կան է այն դրույ­թը, երբ քա­ղա­քա­ցի­նե­րի զան­գե­րը պի­տի վե­րահ­սկ­վեն, հաս­կա­նա­լու, թե վա­րակ­վա­ծը x ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում քա­նի մար­դու հետ է խո­սել։

Այլ խոս­քով, մի օ­րեն­քի խա­ռը նա­խա­գիծ, որն ա­վե­լի շատ մարդ­կանց վեր­ահս­կո­ղու­թյան տակ է պա­հում, բար­դաց­նում, կա­ռա­վա­րե­լի դարձ­նում նրանց կյան­քը, քան լու­ծում ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դի­րը, էլ չենք խո­սում մարդ­կանց անձ­նա­կան տի­րույթ ներ­խու­ժելն ու հե­ռա­խո­սա­զան­գե­րը լսե­լը։ Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը գա­ղա­փար­նե­րի, պատ­կե­րա­ցում­նե­րի շատ ցածր նշա­ձող ու­նի ու չգի­տի, թե ինչ քայ­լե­րի հեր­թա­կա­նու­թյամբ պետք է պայ­քա­րել խն­դիր­նե­րի դեմ և երբ են պետք ի­րա­կա­նում նման նա­խագ­ծե­րը, ճիշտ կլի­նի, որ գո­նե խոր­հր­դակ­ցի բա­նի­մաց մարդ­կանց հետ, հա­մա­ճա­րա­կի ժա­մա­նակ այլ եր­կր­նե­րի փոր­ձը ևս դի­տար­կի։ Այ­լա­պես տպա­վո­րու­թյուն է, թե կա­ռա­վա­րու­թյու­նը փոր­ձում է այս ի­րա­վի­ճա­կում սե­փա­կան ցան­կու­թյուն­նե­րը՝ մարդ­կանց կյանք ներ­խու­ժե­լու, վե­րահս­կե­լի դարձ­նե­լու, կյան­քի կո­չել։

Հաշ­վի առ­նե­լով, թե հա­մա­պա­տաս­խան մարդ­կանց ձեռ­քում ինչ տե­ղե­կատ­վա­կան բա­զա է կու­տակ­վում, բա­վա­կան մեծ ռիս­կեր ու­նի այս նա­խա­գի­ծը, այ­սինքն՝ ի՞նչ է լի­նե­լու այդ տվյալ­նե­րի հետ, ե­թե հա­մա­ճա­րա­կի վտանգն ա­վարտ­վեց, ո՞վ է ե­րաշ­խա­վո­րե­լու քա­ղա­քա­ցուն, որ ի­րեն դրա­նից հե­տո էլ չեն «տե­ղո­րո­շե­լու», ա­նընդ­հատ չի հայ­տն­վե­լու ո­մանց ու­շադ­րու­թյան տի­րույ­թում։ Աչ­քի տակ ու­նե­նա­լով այ­սօր­վա իշ­խա­նու­թյան բա­զում սխալ­ներն ու ան­լր­ջու­թյու­նը՝ չենք զար­մա­նա, որ մի օր այդ տվյալ­նե­րը կդառ­նան բո­լո­րի սե­փա­կա­նու­թյու­նը և ով ինչ­պես ցան­կա­նա, կա­րող է այս կամ այն մար­դուն «տե­ղո­րո­շել», հատ-հատ հետևել նրա քայ­լե­րին ու դարձ­նել իր ա­նա­ռողջ մտ­քե­րի զո­հը։ Կամ հենց պե­տա­կան ա­պա­րա­տի ձեռ­քում կա­րող է այս­պի­սի օ­րեն­քը գոր­ծիք դառ­նալ, ան­ցան­կա­լի մարդ­կանց դեմ կի­րառ­վող հզոր զենք, որ­պես­զի ոչ մե­կը չհա­մար­ձակ­վի ան­գամ հա­կաիշ­խա­նա­կան բառ ա­սել, էլ ուր մնաց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մել։

Կա հար­ցի նաև ֆի­նան­սա­կան կող­մը, այ­սօր երբ վի­րու­սի տա­րած­մամբ պայ­մա­նա­վոր­ված ան­գամ թես­տե­րի քա­նա­կի հետ կապ­ված խն­դիր ու­նենք, ճիշտ չէ՞ր լի­նի, որ այս նա­խագ­ծի ի­րա­գործ­ման հա­մար տրա­մադ­րած գու­մար­ներն այդ ուղ­ղու­թյամբ ծախս­վեին ու ա­վե­լի շատ մարդ­կանց թես­տա­վո­րեին, քան նրանց զան­գե­րը վե­րահս­կեին, պար­զեին, թե այդ մարդն ում հետ ինչ ու երբ է խո­սել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Միքայել Մինասյան (Տեսանյութ) Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը «Առաջին հայացքից». Հարցազրույց Սուրեն Սարգսյանի հետ Քրեական գործերի սպառնալիքներով ընդդիմախոսներին լռեցնելու մեթոդն իշխանության աշխատաոճն է. Նարեկ Մալյան Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․ Էլինար Վարդանյան Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan