Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amԵրևանում ավտովթարի ենթարկվելուց օրեր անց հիվանդանոցում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:

Ինքը՝ հայ շախմատիստը, կնոջ մահվան կապակցությամբ գրառում է կատարել թվիթերյան իր էջում. «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք է ապրել»:

Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։

Հիշեցնենք,որ նա ծնվել էր 1986թթ դեկտեմբերի 22֊ին։ Արիանա Բո Կաոիլին ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում