Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան

Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԿորոնավիրուսը Եվրոպայում խայտառակ տարածում ստացավ, սակայն այն երկրները, որոնք անմիջապես արձագանքեցին վիրուսի տարածմանը, հաջողեցին, այդ երկրների թվում է Սլովակիան: «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ տեսակապի միջոցով Սլովակիայից ասել է «Եվրոպայի հայկական միության ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Սլովակիայի նման երկրում, որտեղ բնակչությունը մոտ 6 միլիոն է, կա ընդամենը 200-300 վարակակիր և մահվան ոչ մի դեպք չի գրանցվել. «Մարտ ամսին ես նամակով դիմեցի ՀՀ առողջապահության նախարարին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրելով՝ հարգելիներս, կորոնավիրուսի դեմ Ձեր քայլերը ոչ մասնագիտական են: Ես նրանց առաջարկեցի մեզ հետ անմիջապես կապ հաստատել, որովհետև մենք պատրաստել էինք օգնության լուրջ փաթեթ, որով ամերիկացի մասնագետները կժամանեն Հայաստան»:

Աշոտ Գրիգորյանը նշել է նաև, որ իր նամակին վեց օր հետո պատասխանեցին Առողջապահության նախարարությունից՝ ասելով՝ մենք ամեն ինչ ունենք և օգնության կարիք չունենք:

Հարցին՝ դժվար է պատկերացնել, որ Սլովակիայից, մասնավորապես Ձեր կողմից նման օգնության առաջարկ է եղել և Կառավարությունը չի արձագանքել, կոնկրետ ի՞նչ օգնության մասին է խոսք եղել, Աշոտ Գրիգորյանը առաջարկեց իրենց կայքէջում տեսնել իրենց նամակի բովանդակությունն ու Կառավարության պատասխանը. «18 մլն. 700 հազար մենք այսօր պատրաստ ենք Հայաստանին օգնություն բերելու, բայց, եթե մեր օգնությանը սկզբում արձագանքեին, ապա մեր օգնությունը կլիներ 20 միլիոն»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ կորոնավիրուսի հետևանքները ահասարսուռ են լինելու ոչ միայն առողջապահական ոլորտում, նաև տնտեսության. «Չափազանց կարևոր է, որ այլ երկրների նման Հայաստանում էլ արտակարգ դրության պայմաններում տան վարկային արձակուրդ: ԱԺ-ում այս հարցի բարձրացման ժամանակ վարչապետը շատ ագրեսիվ պատասխան տվեց»:

Աշոտ Գրիգորյանը բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողանալու իրենց վարկային պարտավորությունները կատարել, առաջարկեց դիմել իրենց ֆորումին, որպեսզի հասկանան ինչպես օգնել նրանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում