Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:

«Երկրների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման մասշտաբների առնչությամբ և միմյանց տեղեկացրել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում ձեռնարկվող միջոցառումների մասին՝ ուղղված այս սպառնալիքին դիմակայելուն: Քննարկվել են այս ուղղությամբ երկու երկրի միջև առավել սերտ փոխգործակցության հնարավորությունները»,– ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Առաջնորդները քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող ընթացիկ իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են երկու երկրի էներգետիկայի նախարարների միջև խորհրդակցությունները շարունակելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում