Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները

Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.amՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ՝պայմանավորված COVID-19-ով:

«Համաձայն ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո) -Երևան (ժամը 14։00) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը։

Բացի այդ, «Իկար» ավիաընկերությունը կիրականացնի KAR 377 Մոսկվա (Շերեմետևո)-Երևան (ժամը 16։10) և KAR 378 Երևան- Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 19։40) չվերթերը։

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթների փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում