Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին

Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներ Իլյա Եմեցին և Իգոր Ումանսկուն: Այդ մասին հայտնում է «112.ua»-ն:

Նշվում է, որ Ումյանսկուն պաշտոնից հեռացնելուն կողմ է քվեարկել 249 ազգային պատգամավոր, Եմեցին՝ 271-ը:

Մարտի 4-ին Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի կառավարությանը և հաստատել նախարարների նոր կաբինետ՝ Դենիս Շմիգալի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում