AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԱԺ-ում քննարկվող արտակարգ դրության ժամանակ համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը նուրբ սահմանագիծ է, դա մարդու իրավունքների սահմանափակում է, կառավարությունն օգտվում է այդ գայթակղույթունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ԱԺ-ում քննարկվող նախագծի վերաբերյալ ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Մելոյանը նշեց, որ ուսումնասիրել է և տեսել, որ նախագիծը վերցված է միջազգային փորձից, սակայն մեր պարագայում երկրորդ ընթացակարգ է սահմանվում այս փաթեթով: Նրա խոսքով՝ առաջինն այն է, որ պետական մարմիններին հնարավորություն է տրվում էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների միջոցով ցանկացած տեղեկատվություն ստանալ անձանց տեղաշարժի վերաբերյալ, իսկ երկրորդ ընթացակարգը ֆիզիկական անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումն է:

«Այսպես կառավարությունը հնարավորություն է ունենում պարտավորեցնել մարդկանց, որպեսզի օգտագործեն իր կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության և ծրագրային ապահովման միջոցները: Մեր կառավարությունը գնում է միաժամանակ բոլոր վերահսկողական մեխանիզմները օգտագործելու ուղղությամբ»,-ասաց նա:

Մասնագետի դիտարկմամբ՝ հարցն իսկապես խնդրահարույց է, քանի որ օրինակ՝ հեռախոսային հավելվածներ օգտագործելու պարտադիր պայմանը խախտելու դեպքում քաղաքացին կարող է մոտ 100.000-250.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվել:

«Խնդրահարույց է նաև մարդկանց անձնական տվյալներ ստանալը, մշակելը, պահելը, տարածելը, հեռախոսազանգերն ու ձայնային հաղորդագրություններն ստուգելը: Հավանաբար իրավական անձ է նշանակվելու, որը զբաղվելու է այս հարցով, սակայն դեռ չկա նախագիծ այն մասով, թե արդյոք կոչնչացվե՞ն արտակարգ դրության ժամանակ ձեռք բերված բոլոր անձնական տվյալները, նրանք չեն ներկայացրել նախագիծ, որտեղ կկարգավորեն, թե օրինակ՝ ինչ պատասխանատվություն են կրելու այն պետական մարմինները, որոնք կհրաժարվեն ոչնչացնել այս ընթացքում հավաքված տվյալները»,- ներկայացրեց նա:

Հարցին, թե որքանով է ճիշտ այդ անձնական տվյալները 30 օր պահպանելու մասին որոշումը, Մելոյանը պատասխանեց, որ դա իսկապես լուրջ խնդիր է, քանի որ ոչ թե տվյալները պահմանվում են մեկ ամիս, այլ ոչնչացվելու են մեկ ամիս հետո: Նա հիշեցրեց, որ անձնական տվյալները պահպանելու համար սահմանված է եռօրյա ժամկետ, որն այս պարագայում կիրառվելու դեպքում ոչ մի բարդության առաջ չէր կանգնեցնի:

«Արտակարգ դրությանը երկու շաբաթ է մնացել և հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանք կարող են հասցնել այդ ընթացքում իրագործել բոլոր այս գործողությունները, որոնք նախատեսում են: Կհասցնե՞ն այդ հավելվածները տեղադրել։ Եթե այդքան վստահ են իրենց արդյունավետ գործելաոճի վրա, ապա ինչո՞ւ է ամենապարզ առաջադրանքը՝ տվյալների ոչնչացումը 30 օր պահանջում: Սա ևս պետական մարմիններին չարաշահումների հնարավորություն է տալիս, այս որոշումը պետք է վերանայվի»,- դիտարկեց Մելոյանը:

«Սրանք կիսալուծումներ են և լրացուցիչ խնդիրներ են առաջացնելու, քանի որ չեն էլ պարզաբանում, որ սա իսկապես լուծում կտա համաճարակի կանխարգելման համար: Խնդիրներ են առաջանալու նույնիսկ կիրառման տեսանկյունից, ավելի ճիշտ կլիներ մեկ ամբողջական լուծում առաջարկել»,- նշեց սահմանադրագետը:

Հարցին՝ ինչի՞ համար են նման նախագծեր առաջ գալիս, եթե արդեն գործածության մեջ է մտած տեղաշարժման համար թերթիկ լրացնելը, Մելոյանը պատասխանեց, որ ցանկանում են միջազգային փորձի բոլոր օրինակները կիրառել․ «Փորձում են ամեն հնարավոր միջոց ներդնել, որոնք, իհարկե, բացասական ազդեցություն են ունենալու, չեն կարողանալու հարցերը կարգավորել, քանի որ հարց է առաջանում՝ արդյոք կլինեն մարմիններ, որոնք կկարողանան այսչափ տվյալները մշակել»:

Դիտարկմանը, թե այստեղ գուցե որևէ քաղաքական ենթատեքստ կա, Մելոյանը պատասխանեց՝ հնարավոր է․ «Հնարավոր է նաև, որ չարաշահումներով կարող են ինչ-որ վերահսկողություն սահմանել, կամ շուտափույթ, փնթի աշխատանքի արդյուքն է»: Մելոյանը նշեց, որ այս նախագիծը կրկնապատկելու է կառավարության աշխատանքների բարդությունները:

Սահմանադրագետը նկատեց, որ քաղաքացիների մեծ մասը չեն կարող տեղյակ լինել այս կարգավորումներից, դրանք կիրառելու գործիքներից, կամ հնարավոր է համապատասխան հեռախոսներ չունենան, և այս դեպքում քաղաքացիների տուգանքները կավելանան:

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan