Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան  (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:

Խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հորդորեց կառավարությանը հետ տանել նախագիծը:

«Սա ոչ միայն հետընթաց է ժողովրդավարությունից, այլ դուք աննպատակ գործ եք անելու: Այն հսկայական ռեսուսրները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուսրները ծախսեք սահամներին ՀՀ բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար: Այսօր նամակ է եկել ինձ՝ «Եվս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու» բովանդակությամբ, այս խնդիրները լուծեք»,-ասաց նա:

Պատգամավորը ընդգծեց, որ բոլոր իշխանությունների ժամանակ իրեն գաղտնալսել են, թեև ինքը «խնդիր չունի»: «Բայց ո՞նց եք անելու, ասում եք՝ ով չունի սմարթֆոն տալու ենք, հա՞, լո՞ւրջ եք աասում: Հիմա մեր հայրենակցիները կդիմեն, կասեն՝ դե մեզ բոլորիս սմարթֆոններ տվեք»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն ըդնգծեց, որ Կառավարությունն այս հարցում բավականաչափ ուշացել է: «Ամենամեծ ռիսկը այս դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված են մի տեղ, ռեալ քայլերի մասին մտածեք: Միջագային փորձ եք նշում, բայց որևէ երկրում ես նման փորձ չտեսա: Հետ տարեք նախագիծը, այն առավել մեծ խուճապ է առաջացնելու, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել: ԲՀԿ-ն այս նախագծին քվեարկելու է դեմ»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում