Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.amՀանրապետության տարածքում մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 14-17 մ/վ արագությամբ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում