Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amՎերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք, դեպքերը գրանցվել են երկրի 35 շրջաններում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1836-ի, այն ընդգրկում է երկրի 71 շրջան: Վարակման հետևանքով 8 մարդ մահացել է: Վարակման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է մայրաքաղաք Մոսկվայում` 1226:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում