Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN

Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Չինաստանում մարտի 28-ի դրությամբ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերականգնել է իր գործունեությունը՝ ապահովելով փետրվարի 23-ի համեմատությամբ 15․5 տոկոսի աճ, գրում է news.cgtn.com կայքը՝ հղում տալով երկրի արդյունաբերության և տեղեկատվության նախարարության տարածած հայտարարությանը։

«Չինաստանի գլխավոր արդյունաբերական շրջանների՝ Գուանդունի, Ցզյանսուի, Չժեցզյանի, Շանդունի, Ֆուցզյանի ձեռնարկությունները հիմնականում վերսկսել են աշխատանքը»,- հայտնել է արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Սին Գոբինը՝ հավելելով, որ կորոնավիրուսի համաճարակի կենտրոն դարձած Հուբեյ նահանգում նույնպես գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունները վերսկսել են արտադրությունները, իսկ աշխատակիցների 70 տոկոսը վերադարձել է աշխատանքի։

Մի քանի առաջատար ձեռնարկությունների օգնությամբ արագացվել է նաև մի շարք փոքր ձեռնարկությունների աշխատանքի վերսկսումը և արտադրությունը։

Պողպատի և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում աշխատակիցների 70 տոկոսը, իսկ կտորեղենի, մեքենաների և թեթև արդյունաբերության ոլորտի աշխատակիցների 90 տոկոսն արդեն նույնպես վերադարձել են աշխատանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում