ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ)

ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Յունո» արբանյակին հաջողվել է անմահացնել Յուպիտեր մոլորակը, գրում է Intelligent Living-ը։

Արբանյակին հաջողվել է յուրաքանչյուր 53 օրը մեկ մոտ հեռավորության վրա լուսանկարել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը և լուսանկարները Երկիր ուղարկել, գրում է աղբյուրը։

Ստորև ներկայացված լուսանկարներն արբանյակը ֆիքսել է վերջին վերահսկելի թռիչքի ժամանակ՝ դեկտեմբերի վերջին։

Կադրերում մոլորակի մակերևույթին նարնջագույն բիծ է երևում։ Դա մոլեգնող փոշու փոթորիկ է, որը շարունակվում է արդեն շուրջ 150 տարի և շարունակվելու է դեռ մի քանի տասնամյակ։

Check Out These Mind-Bending Photos Of Jupiter Taken By NASA!

Check Out These Mind-Bending Photos Of Jupiter Taken By NASA!

Check Out These Mind-Bending Photos Of Jupiter Taken By NASA!

Հետևեք մեզ նաև Telegram-ում