Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը

Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում լուրեր են տարածվել, որ այսօրվանից Ադրբեջանում արգելվում է բենզինի վաճառքը մասնավոր մեքենաների սեփականատերերին, օգտատերերը սոցիալական ցանցերում դժգոհում են այս հանգամանքից: Այս մասին գրում է vesti.az կայքը:

Ադրբեջանական SOCAR PETROLEUM փակ բաժնետիրական ընկերության մամուլի քարտուղար Ուզեիր Հաբիբեյլին, սակայն, տեղեկացրել է, որ իրենց ընկերությանը պատկանող ավտոլցակայաններում վառելիքի բոլոր տեսակների վաճառքը շարունակվում է:

«Ցանկացած գնորդ կարող է պահանջածի չափ վառելիք ստանալ առաջվա պես: Մենք առաջնորդվում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբի որոշումներով և ներկայում նման սահմանափակումներ չկան»,- հայտարարել է Հաբիբեյլին:

Azpetrol ընկերության մամուլի քարտուղար Քյամալ Զեյնալօղլուն էլ իր հերթին նշել է, որ տարածված տեղեկությունը սուտ է և ոչ մի սահմանափակում բենզինի վաճառքի ոլորտում չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում