Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին

Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Կառավարությունը 100,000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձևով աջակցություն տրամադրի աշխատանք չունեցող հղիներին, ինչպես նաև այն հղիներին, ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։

Կառավարության արտահերթ նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:

«Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,– ասաց Զարուհի Բաթոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում