ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։

Արտահերթ նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում