Արցախում լռության օր է

Արցախում լռության օր է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Panorama.am: Արցախում մարտի 31-ին կայանալու են համապետական ընտրություններ։ Այսօր Արցախում լռության օր է՝ նախընտարակն քարոզչությունն արգելված է։

Մարտի 31-ին Արցախում կայանալու են և նախագահական, և Ազգային ժողովի ընտրություններ։

Ընտրություններին մասնակցելու են նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

«Արցախպրեսը» գրում է, որ համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով Արցախի ԿԸՀ-ում հավատարմագրվել են գրեթե 4 տասնյակ լրատվամիջոցների 200-ից ավելի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում