Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար
30/03/2020 10:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է այն լուրին, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, տեղափոխվել են Լոս Անջելես։ news.ru-ի հաղորդմամբ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, նա հարգում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, բայց Միացյալ Նահանգները գումար չի ծախսի նրա թոռան ընտանիքի անվտանգության համար։
«ԱՄՆ-ն չի վճարելու նրանց անվտանգության ապահովման միջոցառումների համար։ Նրանք իրենք պետք է դա վճարեն»,- գրել է Թրամփը Թվիթերի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարրին ու նրա կինը Կանադայից տեղափոխվել են Լոս Անջելես։ Նրանք այժմ բնակվում են Հոլիվուդի հարևանությամբ գտնվող տանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում