Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости

Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amՄոսկվայում մարտի 30-ից ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում ՌԴ մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքը:

«Վաղվանից սկսած ինքնամեկուսացման տնային ռեժիմ է սահմանվում Մոսկվայի բոլոր բնակիչների համար՝ անկախ տարիքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բնակարանը լքել թույլատրվում է միայն շտապ բուժօգնության դիմելու, աշխատանքի մեկնելու, եթե տվյալ անձը ստիպված է գնալ աշխատանքի, մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու և բնակության վայրից 100 մետր հեռավորությամբ ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում