Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան

Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, FacebookԱշխարհում նոր կորոնավիրուսից մահացության դեպքերը ամենաքիչը գրանցվել է Գերմանիայում: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Գերմանիան ամենամեծ քանակությամբ տեստերն է ձեռք բերել և փորձում է մաքսիմալ շատ մարդու տեստավորել, կանխարգել և բուժել: Մեր երկրում վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ տեստերի խնդիր ունեն նույնիսկ զարգացած երկրները՝ ակնակելով, թե մենակ մենք չէ, որ ունենք այդ խնդիրը: Դրան զուգահեռ՝ լրիվ անիմաստ տեստավորվում են սորոսական այն խմբակները, որոնք իբրև թե Արցախում դիտորդական առաքելություն են իրականացնելու, իսկ իրականում՝ խառնակչությամբ են զբաղվելու, մեծ խառնակչությամբ: Սա հենց այն խմբակներն են, որոնք ամիսներ առաջ Արցախում դիտորդական առաքելության անվան տակ միլիոնավոր դրամներ ստացան կառավարությունից:

Հիմա արդեն Հայաստանի քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով: Իրենք միակն են մեր երկրում, որ ոչ փողի խնդիր ունեն, ոչ էլ՝ տեստավորման: Ու թող ոչ մեկ չկասկածի. երբ արհեսական շնչառության սարքերի միջոցով կյանքեր փրկելու ժամանակը գա, մեր համար դրանք չեն աշխատելու, մեզ դրանք բաժին չեն հասնելու, չի հերիքելու, բայց քայլոներն ու սորոսականները ոչ մի խնդիր չեն ունենալու: Իրենք են այս պետության շահառուները, իրենք են տերերը, իրենք են արտոնյալները, իրենք են ընտրյալները… Ու այդ ամենը՝ ժողովրդի հետ, ժողովրդի համար: Միշտ է այդպես եղել. ժողովրդին կործանող սրիկաների վերջին հանգրվանը ժողովրդի անունից խոսելն է:

#Սրանք_մարդ_չեն

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում