Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը

Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Tert.amՖրանսիական մամուլը գրում է, որ ուրբաթ՝ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը: Այս մասին տեղեկացնում է lorientlejour.com կայքը:

Դևեջյանը կորոնավիրուսով վարակման պատճառով հոսպիտալացված էր մարտի 25-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դևեջյանի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել․ այս մասին գրված էր քաղաքական գործչի թվիթերյան միկրոբլոգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում