Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան:

Նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

«Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,– նշում են Արցախ/ Տեղեկատվական շտաբից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում