AM | RU
USD
EUR
RUB

Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.amՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ վարչապետ Փաշինյանի կողմից անհայտ հեռախոսահամարներին կատարված զանգերին։ Նա մասնավորապես դիմել է վարչապետին՝ ասելով, որ ժողովրդին զանգելու և թոշակների՝ բոլորին հայտնի գումարն ու յոլա գնալու ռեժիմը ճշտելու փոխարեն, զանգեք, դիմեք, հրավիրեք և միասնական լուծումներն ու ջանքերը համադրելու անկեղծ, ոչ ցուցադրական սրտացավությամբ լսեք ձեր թիմից դուրս իսկապես փորձառու մասնագետների տեսակետն ու առաջարկությունը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Երկիր մոլորակում պատերազմ է, աներևակայելի, պարականոն պատերազմ: Այս մասին՝ անկեղծ ու անթաքույց հայտարարում են աշխարհի մեծերը:

Այս մասին է համաշխարհային լրահոսը. գամված հեռուստացույցի առջև՝ զարհուրած հետևում ենք, թե ինչպես են բառացիորեն մաշվում ազգերն ու պետությու «հակառակորդը» չի խնայում հարուստ, աղքատ, վարչապետ կամ իշխան: Արձանագրում ենք, թե, ինչպես են անճարակությունից խենթանում առաջնորդները, ինչպես է աշխարհը կամաց-կամաց համակերպվում աներևակայելի մարդկային կորուստների հետ… ու, ինչպես է քո սիրելի քաղաքը թաղվում լռության ու վատ լուրերի սպասումի մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտությունները սառեցնելու, մերդեղեն ու մեծատես լինելու կոչ է անում:

Աշխարհի քսան մեծերը՝ մեկ սեղանի շուրջ հավաքվելու բարդույթ ունեցող մեծերը, հավաքվում են հեռավար մեկ սեղանի շուրջ: Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ աշխարհը աննկարագրելի փոքրացել է ու այդ ցանցի մեջ են բոլորը: Համաշխարհային մարտահրավերը հաղթահարելու դեղատոմսը պարտադրում է միասնական ջանքեր, այլընտրանք չկա:

Աներկբա է, համավարակին հաջորդելու են նոր ժամանակներ, ուր մրցունակ կլինեն այն հասարակությունները, որոնք արագորեն կվերադասավորեն քաղաքական և բարոյական արժեքները, քաղաքական փիլիսոփայության և վարքագծի միանգամայն նոր չափանիշեր կսահմանեն, կգիտակցեն կառավարչական նոր որակներով և սկզբունքներով առաջնորդվելու հրամայականը:

Աներկբա է, որ համաշխարհային նոր՝ հետհամաճարակային իրողություններում, փոխվելու են շեշտադրումները և անգամ աշխարհի մեծերը կենտրոնանալու են նախ սեփական մարտահրավերներն ու իրենց դիրքերն ամրապնդելու կոորդինատում:

Աներկբա է, որ շատ պետություններ կփորձեն խաղարկել ճգնաժամից շահեկան դուրս գալու սեփական սցենարները: Այստեղ է, որ հատկապես փոքր, սահմանափակ ռեսուրսներով երկրներից բացառիկ ճիգ, ռեսուրսների մոբիլիզացիա, իշխանությունների բարոյական լեգիտիմություն, լայնախոհություն և ազգային համախոհություն է պահանջվում:

Հանուն արդարության պիտի արձանագրեմ, որ մեր իշխանությունները քայլեր ձեռնարկում…որակի և արդյունավետության մասին հետո կխոսենք…

Երեկվանից, ինձ ստիպելով, հետևում եմ վարչապետ Փաշինյանի քաղաքացիների հետ հեռախոսազրույցները: Գուցե PR տեսակետից արդարացված է, գուցե…չգիտեմ…

Նպատակը ինչ-կա-չկա հասկանալն է, անկեղծանում է վարչապետը: Ես, առհասարակ, գնահատում եմ անկեղծությունը, անգամ քաղաքականության մեջ: Միշտ եմ հաստատել՝ ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է:

Բայց, եթե վարչապետի և նրա թիմի անկեղծ նպատակը ինչ-կա-չկա հասկանալն է, և նրանք անկեղծ են այդ մղումի մեջ, ապա ինչպես հասկանալ այս օրերին խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանը կրկին սվիններով հակազդելու, «լավ տղու» բարեվարքությամբ ընդդիմադիրներին լռեցնելը: Մենք սովորել ենք, արդեն հասկացել ենք ու ճանաչել ձեզ, բայց մի տեսակ՝ ժամանակներն են շատ ուրիշ:

Մոռանում եք, որ այդ պոտենցիալ զանգվողների ներկայացուցիչներն են խորհրդարանում, պատգամավորներ, ովքեր հավաքական, ամբողջական տեսակետ են փոխանցում:


Այն հին՝ համավարակին նախորդած ժամանակներում դրսևորած աննախադեպության, ամեն ինչ քանդել-սարքելու, այլակարծությունը մերժելու, ժողովրդի «ум, честь и совесть»-ի անունից խոսելու , լավ տղու վարքագիծը մերժելի է, զզվելի և անհեռատես:

Այս օրերին և առաջիկայում մեկ՝ այն էլ անփորձ քաղաքական ուժի ներուժով, քաղաքական մոնոպոլացման, մտահորիզոնի և մտայնության ներկա որակներով, առաջարկություններն ու տեսակետները մերժելու վարքագծով գործնականում անկարելի է հաղթահարել ներկա և առաջիկա մարտահրավերները:

Ժողովրդին զանգելու և թոշակների՝ բոլորին հայտնի գումարն ու յոլա գնալու ռեժիմը ճշտելու փոխարեն, գուցե զանգեք, դիմեք, հրավիրեք և միասնական լուծումներն ու ջանքերը համադրելու անկեղծ, ոչ ցուցադրական սրտացավությամբ լսեք ձեր թիմից դուրս իսկապես փորձառու մասնագետների տեսակետն ու առաջարկությունը:


Մի թերագնահատեք նաև երևույթի բարոյական կապիտալը…

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan