AM | RU
USD
EUR
RUB

Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.amԱյսօր մեզ հասած տեղեկություններով հայտնի դարձավ, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների, մասնավորապես, ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին:

Սպառնալիքները հնչեցվում են շարքային աշխատողների կողմից, որոնք նշում են տարբեր պետական կառույցների ղեկավարների անուններ: Մասնավորապես, հաճախ տալիս են ոմն Ժամհարյան Արթուրի անունը: Եվ այս ամենը այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի տնտեսությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գտնվում է ծանրագույն դրության մեջ և իշխանությունները ձեռնարկում են ամեն հնարավոր միջոցները բիզնեսին օգնելու նպատակով:

Կոչ ենք անում՝ բոլոր այն պետաշխատողներին, որոնք իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, նման հակաօրինական ծառայություններ են մատուցում նախկին վարչապետին, զերծ մնալ նման արատավոր գործիքակազմի կիրառումից:

Զգուշացնում եմ, որ բոլոր այս կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ:

Վստահեցնում եմ ՝ Ձեր ջանքերը ապարդյուն են և որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակների հնարավորությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում ձեր պարտությունը:
Չափերը մի անցեք:

Ես համոզված եմ ՝ ժողովուրդը կատարելու է իր արդար ընտրությունը:

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյան

Լրահոս
ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan