Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան

Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան

​ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, FacebookՄարդկայնորեն հասկանում եմ իշխանությունների ծանր վիճակը և գտնում եմ, որ իշխանության կայացրած ցանկացած որոշում պետք է ընդունել ի գիտություն և առանց համակարգային քննադատության աշխատել անխուսափելի վնասն ու կորուստը հասցնել նվազագույնի։

Իրավիճակը գնալով բարդանում է և Կառավարությունը, որպես իրավիճակի հիմնական քաղաքական պատասխանատու, պետք է կայացնի հետևյալ որոշումներից մեկը.

1. Շարունակել վարել համաճարակի հակազդման քաղաքականություն, ինչը ենթադրում է երկարացնել արտակարգ դրությունն ու ազատ տեղաշարժի ամբողջական սահմանափակումը, և

2. Վերացնել բոլոր սահմանափակումները և հասարակական, տնտեսական ու քաղաքական կյանքը վերադարձնի բնականոն հուն։

Երկու դեպքում էլ հետևանքները շատ ծանր են լինելու, քանի որ համաճարակի տարածման աշխարհագրությունն ու վարակվածների թիվը հուշում է, որ համաճարակի կոնսերվացման ռազմավարությունը, ինչ որ պահի, կդառնա անիմաստ և այլևս անհրաժեշտ կլինի մտածել ՀՀ առողջապահական համակարգի առավել ընդլայնման և արդիականացման ուղղությամբ։ Դրան գումարած այն հանգամանքը, որ մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, զրկված լինելով աշխատելու և եկամուտ գեներացնելու հնարավորությունից, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել իշխանության սահմանափակումներին և համատարած դուրս կգան մեկուսացումից։

Իսկ սահմանափակումների վերացումը, այսինքն երկրորդ տարբերակի ընտրությունը, հղի է վարակի անվերահսկելի տարածմամբ՝ իր բոլոր հետևանքներով։ Այս պարագայում ՀՀ կառավարությունը հնարավորություն կստանա ազատ տնտեսական գործունեությամբ եկամուտ գեներացնել՝ դրանց սոցիալական ապահովության վրա ուղղելու փոխարեն ներդնել առողջապահական համակարգի վրա։

Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր։ Ստեղծված իրավիճակում պետք է ընտրել չարյաց փոքրագույնը և իշխանությունները՝ ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով։

Մարդկայնորեն հասկանում եմ իշխանությունների ծանր վիճակը և գտնում եմ, որ իշխանության կայացրած ցանկացած որոշում պետք է ընդունել ի գիտություն և առանց համակարգային քննադատության աշխատել անխուսափելի վնասն ու կորուստը հասցնել նվազագույնի։

Համաճարակի ավարտից հետո կտրվեն բոլոր քաղաքական գնահատականները։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում