Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Tert.am: Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Վարակման նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 26 շրջանում, սակայն վարակակիրների թվով առաջին տեղում է Մոսկվան, որտեղ վերջին օրում հաստատվել է 114 դեպք, ևս 36 մարդ վարակվել է Մերձմոսկովյան շրջանում։
Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի։
«Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է մահվան մեկ դեպք։ Երկրում հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 4 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 49-ի։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 601,536-ի, որից 27,441-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 133,454 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում