Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի»

Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Tert.amՌուսաստանում Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի կենսաբժշկության դպրոցի միկրոօրգանիզմների էկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Շչելկանովը հայտնել է, որ որևէ հաստատում չկա առ այն, որ էթնիկ պատկանելիությունը կարող է ուժեղացնել կամ թուլացնել կորոնավիրուսի ազդեցությունը մարդկանց վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Գիտականորեն հիմնավորված որևէ ապացույց չկա, որ էթնիկ պատկանելիությունը կարող է ուժեղացնել կամ թուլացնել կորոնավիրուսի ազդեցությունը։ Տարիքի դեպքում՝ այո։ Վիճակագրական առումով հաստատված է, որ մինչև 12 տարեկան երեխաների պարագայում այդպես է․ երեխաները հիվանդանում են ավելի հազվադեպ և շատ ավելի թեթև են տանում հիվանդությունը։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց պետք է բացառել ռիսկային խմբից»,- նշել է գիտնականը։

Նա նաև հավելել է, որ տարիքի հետ մարդ ռիսկային այլ խմբերում է հայտնվում․ նրա մոտ հավելյալ քաշ է ավելանում, սրտանոթային հիվանդություններ են ի հայտ գալիս և այդպես շարունակ։ Միջին տարիքի մարդիկ նույնպես որևէ կերպ ապահովագրված չեն հիվանդությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում