Մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը

Մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Times.am: Անցած երեք տասնամյակների ընթացքում գործած ոչ մի սխալ, ոչ մի հիասթափություն չի կարող պատճառ դառնալ, որպեսզի արցախցին իր արժանապատվությունն ու անվտանգությունը զիջի հանուն բարեկեցիկ կյանքի կամ արդարության սին խոստումների։ Մարտի 31-ին է որոշվելու՝ հավատարիմ ենք մեր որդեգրած ազատության ուղուն, տեր ենք մեր նախնյաց ժառանգությանը, նրանց իղձերին ու երազանքներին, թե՞ նախընտրում ենք ապրել այլոց օրենքներով ու կամքին համաձայն։ Դա հեշտ ընտրություն չէ։ Դժվար է։ Բայց այդ ընտրությունից փախչելու իրավունք չունենք։ Դա մեր մարդկային ու բարոյական պարտքն է։

Վիտալի Բալասանյանն ազատամարտի ընթացքում, զինծառայության և պետական շինարարության ընթացքում ապացուցել է իր նվիրվածությունն ազատ, անկախ ու բարեկեցիկ Արցախի գաղափարի իրագործմանը։ Դրա հետ մեկտեղ երբեք չի լռել անարդարության, անարդյունավետության ու արկածախնդրության դրսևորումների մասին։ Ուստի, մարտի 31-ին քվեարկելով Վիտալի Բալասանյանի օգտին, ասում եք՝ այո բարեկեցությանը, բայց ոչ ի հաշիվ անվտանգության։ Այո անհատական ազատություններին, բայց ոչ ի հաշիվ պաշտպանունակության։ Այո արդարությանը, բայց ոչ ի հաշիվ մեր անխոցելիության։

Եվ հիշեք՝ Հաղթանակը չի՛ վաճառվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում