Նիկոլ Փաշինյանն աթոռի համար խաբեց ու խաբում է ժողովրդին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աթոռի համար խաբեց ու խաբում է ժողովրդին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.am: «Այս իրավիճակում ինչպես է Նիկոլ Փաշինյանն ասում, որ օրվարձով աշխոտող գոյություն չունի, ոնց կլինի, իրա ժողովուրդն ենք, չէ՞, հավատեցել ենք իրան»: Այս մասին Tert.am-ի հարցախույզի ընթացքում ասաց Էջմիածինցի անհատ տաքսու վարորդներից մեկը:

«Գործ չկա, վաղ առավոտից կանգնած եմ, չեն օգտվում, այսօր ընդամնեը 500 դրամի եմ քշել: Բոլոր անհրաժեշտ պարագաները ունեմ՝ ձեռնոց, դիմակ, ալկոգել, միչև անգամ քլոր, բայց շարժ չկա: Չգիտեմ՝ ինչ ենք անելու»,- ասաց նա՝ հավելելով, որ օրվա փոքր եկամտով փորձել են ապրել, իսկ հիմա իրեն ասում են, որ ստվերում է աշխատել, օգնություն չի տրամադրվելու:

Հարցախույզի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ միչև արտակարգ դրությունը լոտո, խաչբառ էր վաճառում, հիմա հայտնի պատճառներով գնորդներ չկան, կանգնել է փաստի առաջ:

«Օրվարձով հասկացություն ո՞նց գոյություն չունի, մարդիկ կան, որ օրական մանր առք ու վաճառք են կատարում, դրանով գոյատևում են, բայց էսօրվա դրությամբ դրանով չեն կարող ապրել: Ես հիմա շատ-շատ 200-300 դրամի օգուտ ունեմ, ինչով ապրեմ»,- ասաց նա:

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ օրական նախկինում 2000 դրամ է վաստակել, հիմա չի կարողանում:

«Ոչ լույսի, ոչ գազի փող չես կարող տալ։ Որ երկու ամիս ժողովուրդը նորմալ չաշխատի, փողից կզրկվի: Բանկերից էլ, որ փող են առել, միևնույն է, ժամնակը կգա մուծելու, կասեն բերեք: Օրական 2000 դրամով ապրելը նախկինում էլ դժվար էր: Ես հազար անգամ գնացի, պայքարեցի, որ Փաշինյանը թոշակ պիտի բարձացներ, ինչքա՞ն բարձրացրեց, խաբեց ժողովրդին, մինչև էսօր էլ խաբում է»,– ասաց նա՝ հավելելով, որ ծանոթ է վարչպետի հայտարարությանը, թե օրվարձով աշխատող հասկացություն գոյություն չունի, նրանք են, ովքեր ստվերում են:

«Ինքը իրա նստելու տեղի համար էր կռիվ տալիս, ժողովրդի օգտին բան չեղավ, սաղ թանկացրեց՝ միսը 2500 էր, հիմա 2800-3000, պապիրոզ եմ ծխում, 280 դրամ էր, հիմա՝ 400: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նունը, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ նույնը, ժողվրդի համար բան չեն անում: Նիկոլ Փաշինյանն էլ ղեկավար չի կարա լինի»,-ասաց հարցախույզի մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում