ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` առաջնագծի զորամասերի իրավիճակի մասին

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` առաջնագծի զորամասերի իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չներգրված զորամասի անձնակազմից են, այս պահին որևէ դեպք չունենք արձանագրված առաջնագծի զորամասերում, իրավիճակը վերահսկվում է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա ուղիղ եթեր էր միացել հենց այն առանձնացված տարածքից, որտեղ մեկուսացված են վարակված զինծառայողների հետ շփում ունեցածները։ Նրանցից մի քանիսն ասացին, որ իրենց լավ են զգում, տրամադրությունը լավ է, մարտական, շուտափույթ ապաքինում են ցանկանում իրենց ընկերներին, բոլոր վարակվածներին։

Հիշեցնենք, որ ընդհանուր հինգ վարակված զինծառայողներ կան։ Պն հաղորդմամբ, նրանցից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում