Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ․ փաստաթուղթ

Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ․ փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Politik.amՏելեգրամի «Армянская телебашня» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից, և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։

Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից, իսկ պատճառը նշվել է որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։

Աղբյուրը նաև ուշադրության է հրավիրում այն փաստին, որ որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում