ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Չինաստանին. Worldometers

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Չինաստանին. Worldometers

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.amԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցեց Չինաստանին: Ըստ իրական ժամանակում թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող Worldometers կայքի՝ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ կա 81,943 վարակված: Մահացել է 1177 մարդ: Միայն մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 13,732 վարակման դեպք:

Չինաստանում վարակվածների թիվը հասնում է 81,285-ի, սակայն այս երկրում համաճարակը նահանջ է ապրում: Մեկ օրում գրանցվել է վարակման 67 դեպք: Ընդհանուր առմամբ՝ մահացել է 3287 մարդ:

Երրորդ տեղում Իտալիան է, որը ևս կարող է շրջանցել ԱՄՆ-ին: Վերջին տվյալներով՝ այստեղ վարակված է 80,589 մարդ: Բարձր է մահացությունը, որն ընդհանուր կազմում է 8215 մարդ: Մեկ օրում գրանցվել է վարակման 6203 նոր դեպք:

Իտալիային հաջորդում են Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուկրաինան… Հայաստանում գրանցվել է վարակման 290 դեպք: Մեկ մարդ մահացել է, 18-ը ապաքինվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում