Զելենսկին հայտարարել է արտակարգ դրության ժամանակ սահմանված միջոցների խստացման և սահմանները փակելու մասին. «Կորեսպոնդենտ»
26/03/2020 23:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.am: Ուկրաինայի իշխանությունները խստացնում են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, մարտի 27-ից փակ կլինեն բոլոր սահմանները: Այս մասին տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Այս ռեժիմը բռնապետության մասին չէ, այլ կարգապահության: Այսօր մենք այնքան կոշտ ենք վարվում, որքան պահանջում է ներկան և ապագայի մարտահրավերները: Այս պատճառով կփակվեն բոլոր պետական սահմաններն ու կդադարեցվեն բոլոր ուղևորատար փոխադրումները»,- ասել է Զելենսկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում