Գծանշումներ սուպերմարկետներում՝ հերթերում հեռավորություն ապահովելու համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.am: Երևանի քաղաքապետարանի հորդորով սուպերմարկետներում հատուկ միջոցառումներ են ձեռնարկում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց են տալիս, թե վիրուսով չվարակվելու համար ինչ միջոցառումներ են իրականացվում և հորդորում են հերթերում գծանշումներին հետևել:
«Համաճարակով պայմանավորված՝ մենք լրիվ ուրիշ աշխատանքային ռեժիմի անցանք. արտահագուստներով, հաճախորդներին դեզինֆեկցիա անել նյութերով, ներս մտնելիս բոլորին պարտադիր դեզինֆեկցիա ենք անում: Հաճախորդներին խնդրում ենք, որ օգտվեն գծանշումներից, որոնք հատակին են, որպեսզի սոցիալական հեռավորություն պահեն իրարից: Սա բոլորիս ապահովության համար է»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ սրահի բոլոր հատվածներում ալկոգել է դրված, որպեսզի հաճախորդները և հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները կարողանան ախտահանեն իրենց ձեռքերը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում