Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 26-ի արդյունքները. Մեդիա Պաշտպան

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 26-ի արդյունքները. Մեդիա Պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.am«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 26-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հավաքագրել է կորոնավիրուսին առնչվող բոլոր նյութերը և մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս՝ նկատել, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախագահ Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքը` կապված կորոնավիրուսի հետ, հեռացվել է Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքից։ Նյութը հեռացվել էր նաև 1in.am լրատվական կայքից, սակայն վերականգնվել է։

Tert.am-ի հետ զրույցում ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաընկերության «Կապիտալ» տնտեսական հաղորդաշարի հաղորդավար Անդրեյ Իանիթսկիյը, խոսելով երկրում հաստատված արտակարգ դրության մասին, պատմել է, որ ինքն ամեն ինչ անում է հեռակա կարգով, միայն շաբաթը մեկ պարտավոր է լինել «նյուզրումում» (լրատվականի աշխատասենյակ): Ուկրաինայում, ըստ Անդրեյ Իանիթսկիյի, լրագրողների համար տեղեկատվության տարածման վերաբերյալ ոչ մի կարգավորում, սահմանափակում չկա: Նա, անդրադառնալով ՀՀ-ում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող արգելքներին, ասել է. «Գուցե փափուկ սահմանափակումներն օգնեն խուճապ առաջացնելուց և ապատեղեկատվություն տարածելուց խուսափելուն, բայց արդեն կոշտ միջոցները կարող են վտանգել խոսքի ազատությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում