Չինաստանն արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր

Չինաստանն արգելել է արտասահմանցիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.amՉինաստանը մարտի 28-ից ժամանակավորապես կարգելի արտասահմանյան քաղաքացիների մուտքը երկիր, անգամ նրանց, ովքեր գործող մուտքի արտոնագրեր և կացության իրավունք ունեն:

Ինչպես փոխանցում ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Չինաստանի՝ Միգրացիոն հարցերով պետական վարչության հայտարարության մեջ:

«Չինական կողմը որոշում է կայացրել մարտի 28-ի 00:00-ից (Երևանի ժամանակով մարտի 27-ի 20:00-ից) ժամանակավորապես արգելել արտասահմանցիների մուտքը՝ գործող վիզաներով և կացության իրավունքով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում