AM | RU
USD
EUR
RUB

0% տոկոսադրույքով վարկեր՝ գյուղատնտեսությանը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.am: Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի մասին, որն ընդունվել է այսօր՝ Կառավարության նիստին, և վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին:

Արման Խոջոյանը նշեց, որ մշակված գործիքները նաև գործող ծրագրեր են, որոշները որոշ չափով վերափոխվել են, իսկ մյուսների մասով սուբսիդավորումը կազմել է 100 տոկոս, այսինքն՝ գյուղացու համար սահմանվում է 0 տոկոս տոկոսադրույք:

«Առաջին փաթեթը միկրովարկեր են, այսինք՝ մինչև մեկ միլիոն դրամ վարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոս տոկոսադրույքով: Եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել նման վարկատեսակից, ապա արտոնյալ ժամկետ է սահմանվում մինչև 9 ամիս, իսկ մարման ժամկետը մինչև երկու տարի է»,- ասաց նա:

Փոխնախարարը հայտնեց նաև, որ մենք ունենք 3-ից 15 միլիոն դրամանոց վարկատեսակներ, որոնց մարման ժամկետ մինչև 5 տարի է սահմանված, իսկ արտոնյալ ժամկետը մեկ տարին է: Նա նշեց, որ ռիսկերից ապահովագրելու համար պետությունն առաջարկում է կարկտապաշտպան ցանցերի ներդրում, ինչի համար ևս տալիս են անտոկոս վարկեր, կամ գյուղացիական ապահովագրության գործիքը: Նա նշեց որ վերամշակողներին առաջարկում են երկարացնել գործող ծրագրի վարկի մարման ժամկետը:

«Սարքավորումների լիզինգի ծրագրում փոփոխություններ են եղել և ավելացում է կատարվել, որով հնարավորություն է տրվել, որպեսզի ջերմոցները, սառնարանները և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները հանդիսանան գրավի առարկա: Մենք ցանկանում ենք որ գյուղատնտեսությունը վերափոխվի, որ գյուղատնտեսությունը ոչ թե լինի պարզապես զբաղվածություն, այլ լինի պլանավորված բիզնես, որ գնահատի իր բոլոր ռիսկերը»,-ասաց նա:

Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ նախատեսված արտոնություններն անասնապահության ոլորտին ևս վերաբերում են: «Ֆերմերներն արդեն կարող են ձեռք բերել կենդանիներ՝ 0 տոկոս վարկով, վարկի գումարը մեկ ֆերմերի համար կազմում է մինչև 300 միլիոն դրամ, վարկի մարման ժամկետը մինչև հինգ տարի, արտոնյալ ժամկետը՝ մեկ տարի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծրագրեր են առաջարկելու նաև անասնապահության, բուսաբուծության ոլորտում:

Ինչ վերաբերում է թանկացումներին, Արման Խոջոյանը նկատեց, որ նախորդ տարիներին նույն սեզոնին լոլիկի վաճառքի գինը 750 դրամ էր, այսօր 1300 դրամ է: Ըստ նր՝ գուցե դա պայմանավորված է նրանով, որ սահմանափավել է ներկրումը: Արման Խոջոյանը նաև նշեց, որ շուկայի վերահսկողությունը ՏՄՊՊՀ-ի գործառույթն է: Տիգրան Գաբրիելյանն էլ նշեց, որ ներկրվող ապրանքի դեպքում գուցե լինի թանկացում:

Լրահոս
Ահազանգ պետական մարմիններին. Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Հայաստան վերադառնալու համար գրանցվել են 1870 ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսով վարակվածության և վարակից մահացության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 3-րդ երկիրն է. Worldometers Նշել թե՞ չնշել քաղաքացու օրը․ Կառավարությունը քննարկում է այս հարցը Զուտ իրավական դիտարկում․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Արտակարգ դրության մասին» օրենքի մասին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Արցախում կայացած ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակը մտահոգիչ է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ապարան քաղաքում ձյուն է տեղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. շարունակվում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Տաթևիկ Ռևազյանի ու Հակոբ Ճաղարյանի միջև կոնֆլիկտ կար, որի մասին վաղուց է գրվել. Բորիս Մուրազի Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քանի պացիենտ ունենք Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ) ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan