AM | RU
USD
EUR
RUB

Կորոնավիրուսի վարակման ամենաշատ դեպքերն ո՞ր մարզերում են արձանագրվել

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Հայաստանը չունի կորոնավիրուսի տեստերի պակաս, ունի բավարար քանակի տեստեր, շարունակում ենք ձեռք բերել։ Մինչ օրս արվել է բավական մեծ թվով տեստ Հայաստանի ռիսկայնության և մասշտաբների համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա ներկայացմամբ, մինչ օրս ՀՀ-ում արվել է կորոնավիրուսի 1440 տեստ, դրական է եղել 290-ը։

Հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե կոնկրետ նշվեն բնակավայրերը, թե որտեղ են արձանագրված կորոնավիրուսի վարակման դեպքեր, ավելի կզգոնացնի մարդկանց, նախարարն ասաց, որ այսօր կամ վաղը կլինի քարտեզ, որտեղ նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են։ Ա. Թորոսյանն ասաց, որ Գյումրիում շատ չեն դեպքերը, շփման շրջանակները պարզ է, մեկուսացված են։ Նախարարն ասաց, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև այլ բնակավայրերից քաղաքացիներ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս՝ պրակտիկորեն ասիպմպտոմ կամ թեթև դեպքեր։

Առողջապահության նախարարն ասաց, որ մարզերը չեն կարող ունենալ տեստեր, կարող է ունենալ միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որն ունի բավարար հզորություններ տեստներն անելու և կենսաանվտանգության մի մակարդակ, որը միայն այդ կենտրոնն ունի ՀՀ-ում. «Որևէ մարզային հիվանդանոց, գյուղական ամբուլատորիա կամ պոլիկլինիկա չունի տեստ։ Տեստեր ունենալու հավանականություն ունեն նաև մեր կենտրոնի Վանաձորի ու Գյումրիի մասնաճյուղերը, որոնք նույնպես ունեն կենսաանվտանգության բարձր մակարդակ, նաև այս պահին ունի Կապանի մեր մասնաճյուղը, որտեղ էլի, եթե չեմ սխալվում, 20 տեստ է արվել»։

Հարցերին՝ պարզվել է, թե ինչպե՞ս է վարակը ներթափանցել Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզեր, արդյո՞ք հայտնաբերվել են վարակակիրների հետ բոլոր կոնտակտավորները, իրավիճակը վերահսկելի՞ է, ՀՀ-ում կորոնավիրուսով ամենաշատ վարակակիրները ո՞ր տարածքում են գրանցվել, նախարարը պատասխանեց, որ պարզվել է՝ որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցմամբ՝ ՀՀ-ում եղած վարակակրից անցել է մյուսին, որոշ դեպքերում մեր քաղաքացիները կամ ոչ քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից։ Կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է, դեպքեր կան, որ 100 տոկոս պարզ է, էլ չեն շարունակում համաճարակաբանական հետաքննությունը, որը հետևում է ամեն վարակակրի հաստատմանը, որոշ դեպքերում անընդհատ պարզում են նոր կոնտակտներ։ Ա. Թորոսյանն ասաց, որ հաճախ քաղաքացիները չեն համագործակցում իրենց հետ, չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին։

Ա.Թորոսյանն ասաց, որ իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշ մարզերում շարունակվում են դեպքերի արձանագրումը։

Նա նշեց, որ կորոնավիրուսի վարակման դեպքեր կան Երևանում, հարակից գրեթե բոլոր մարզերում, նաև Շիրակում, Լոռիում, Սյունիքում։ Վերջին երեք մարզում, նախարարի ներկայացմամբ, դեպքերը հատուկենտ են, ամենաշատ դեպքերն արձանագրված են Երևանում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում։

 

Լրահոս
Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» «Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում «Ժողովուրդ». «Սեւան ազգային պարկ»-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրգործ հարուցելու՝ Արթուր Ղազինյանի դիմումը «Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար «Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին «Հրապարակ». ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կխորանա «Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն այսօր սենսացիոն ցուցմունք է տալու «Փաստ». Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար «Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan