Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 136 նոր դեպք է գրանցվել. ՌԻԱ Նովոստի

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 136 նոր դեպք է գրանցվել. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.amՄոսկվայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության 136 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի և նախազգուշացման օպերատիվ շտաբին:

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 182 դեպք է գրանցվել երկրի 18 շրջաններում:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված է 840 մարդ՝ երկրի 56 շրջաններում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում