Հայաստանում հաստատված կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են
26/03/2020 10:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 290 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 272, բացասական թեստերը՝ 1440, մահվան ելքերը՝ 0:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում