AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են

 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանում ներքին խմորումներ են։ Բանն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի և քաղաքացիական և վարչական գործերով հակասում են միմյանց:

Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ մի թիմ են կազմում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը, Մամիկոն Դրմեյանը: Իսկ, ահա, մյուս թիմում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանը, Էդգար Սեդրակյանը, ԲԴԽ անդամի մյուս դատավոր թեկնածու Արտակ Բարսեղյանը և Տիգրան Պետրոսյանը: Եվ, ահա, դատական համակարգում դատավորների՝ թիմի բաժանվելը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրինակ, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ է ներկայացվում քաղաքացիական և վարչական գործ, և Վճռաբեկի վերոնշյալ պալատի անդամները միաձայն պետք է որոշում կայացնեն, թիմի բաժանված լինելու հետևանքով յուրաքանչյուր թև տարբեր կարծիք է հայտնում, այս ներքին տարաձայնությունների հետևանքով էլ վերջնական որշումը կայացվում է վերջին պահին` կախված ուժեղ թիմի փաստարկներից:

Ավելին՝ դատավորներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ կան գործեր, որ վարույթ են ընդունում, սակայն դատավորների՝ թիմերի բաժանվելու հետևանքով մեկ տարի է՝ որոշում չեն կայացնում։ Օրինակ՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հարազատներից մեկը բանկի հետ կապված խնդիր ունի, Վճռաբեկի քաղաքացիական և վարչական պալատը գործը վարույթ է ընդունել, սակայն մեկ տարի անցել է, և ներքին հակասությունների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Ասել է թե` ՀՀ «վերջին դատարանում» առկա ներքին տարաձայնությունների, ներքին խմորումների պատճառով տուժում է արդարադատությունը կամ, մեղմ ասած, մտնում է փակուղի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 460 դեպք Այսօր կադրային նոր նշանակումներ կլինեն. Արցախի նախագահ. ուղիղ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել «Ժողովուրդ»․ ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ «Ժողովուրդ»․ Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը «Փաստ»․ Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan