AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես վարչապետը «օրվա կուրսով» մոռացավ օրավարձով աշխատողներին ու լքեց իր «դուխով» ընտրազանգվածին. Անդրանիկ Թևանյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Facebook«Օրավարձով աշխատանք» ձևակերպումը գործնականում նշանակում է հետևյալը. մարդը վարձատրվում է տվյալ օրվա աշխատանքի համար։ Եթե այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենա, իսկ եթե չի աշխատում, ապա չի ունենա։

«Օրավարձով աշխատողի» «հոդվածի» տակ են ընկնում տաքսիստները, գեղեցկության սրահի աշխատակիցները, հավաքարարները, սննդի օբյեկտների մատուցողները, ռեստորանների սրահի մենեջերները, փոքրիկ սննդի կետերում աշխատողները, հացթուխները, որոշ փոքր խանութների վաճառողները և այլն։

2018–ի ապրիլ–մայիսին հատկապես այս շերտն էր դարձել հեղափոխության/իշխանափոխության հիմնական պահանջատերը և պասիոնար հատվածը։ Փաշինյանը նաև այս շերտին (առանձնահատուկ՝ տաքսիստներին) սիրաշահելով էր վարկանիշ հավաքում, իսկ իշխանության գալուց հետո «ջրեց» արագաչափերով ու տեսախցիկներով գրանցված տուգանքները՝ դրսևորելով ծայրահեղ պոպուլիզմ։

Հիմա վարչապետը հայտարարում է, որ ՀՀ–ում օրավարձով աշխատող գոյություն չունի՝ հարցը միտումնավոր տեղափոխելով գրանցվածների ու չգրանցվածների դաշտ (իրականությունն այն է, որ գրանցվածների ու չգրանցվածների համար հիմա հավասարապես վատ է)։ Նա այդպես է անում, որպեսզի խուսափի այն ուղիղ հարցից, թե ինչպե՞ս պետք է ապրեն և իրենց պարտավորությունները կատարեն այն մադիկ, ովքեր հայտնի պատճառներով (նախևառաջ՝ իշխանության կողմից կորոնավիրուսի տարածման վտանգն անտեսելու պատճառով) հիմա չեն կարող աշխատել և իրենց օրական գումարը ստանալ։

Եթե վարսավիրն աշխատանքի չգնաց, այդ օրվա փողը չի ունենա, տաքսիստը չքշեց, այդ օրվա փողը չի ունենա և այլն։ Փաշինյանն այս խնդրին լրիվ ուրիշ ռակուրսով է անդրադառնում, որպեսզի լղոզի թեման և ուրիշ հարթություն տանի։ Փաշինյանն այս մարդկանց փաստացի ասում է՝ «Ձեր պրոբլեմն է, սիրելի հպարտ քաղաքացիներ»։

Եթե Փաշինյանը հայտարարում է, որ մեզ մոտ օրավարձով աշխատող չկա, ապա նա կա՛մ չի տիրապետում այդ ոլորտին, կա՛մ ստում է։ Երկու դեպքում էլ վատ է։

Վարչապետը շատ լավ գիտի, որ կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, քանզի «կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում իրեն հավատացողների գլխների տակ փափուկ բարձ է դրել ու քարոզի տարել։ Մինչդեռ պետք էին կանխարգելիչ միջոցառումներ հարևան Իրանից ստացվող առաջին իսկ մտահոգիչ տեղեկություններից հետո։

Փաշինյանն ատելության քարոզը և սեփական իշխանության ընդլայնմանը միտված հանրաքվեն գերադասեց կորոնավիրուսի տարածման դեմ համալիր ծրագիր անելուց։ Նա վարակի դեմ գործին կպավ երբ բանը բանից անցել էր։

Ճակատգրի հեգնանքով՝ այս կառավարության անգործության և սխալ քայլերի թիվ մեկ տուժողը դառնում է բիզնեսի և աշխատուժի այն շերտը, որը երկու տարի առաջ փռվել էր Փաշինյանի ոտքերի տակ՝ կյանքի բարելավման հույսով։ Այսօր Փաշինյանը նրանց թողնում է բախտի քմահաճույքին։

Հեղափոխությունը նախ «քցում» է իր զավակներին, ապա նոր միայն խժռում նրանցից ամենահավասարներին՝ հասցնելով «գիլյոտինի» բարձունքին։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Լրահոս
COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետ կապված դիտարկումներ. Գոհար Մելոյան Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN Պարետատունն անկազմակերպ է․ «Մեդիա պաշտպան» Արցախում լռության օր է Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար Գերմանիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղել՝ կորոնավիրուսից տնտեսությանը հասցված վնասի պատճառով․ Al Jazeera Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. NTV հեռուստաընկերության կայք Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan