AM | RU
USD
EUR
RUB

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am:  «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ուսումնասիրել է Պարետի կողմից ընդունված վերջին որոշումները, որոնցով սահմանափակումներ են մտցվել տնտեսական գործունեության նկատմամբ և անձանց տեղաշարժի իրավունքում։

Արտակարգ դրության շրջանակներում ընդունված վերոհիշյալ որոշումները փաստահավաք խումբը համարում է անհրաժեշտ գործողություններ։

Միևնույն ժամանակ, որոշումների ուսումնասիրությունները և վերլուծությունը ցույց են տալիս, որ դրանցում առկա են անորոշություններ, թերություններ և հակասություններ, որն էլ հանրության և տնտեսվարողների, ինչպես նաև առանձին գործունեությամբ զբաղվող անձանց ու կազմակերպությունների մոտ առաջացնում են դժգոհություներ։

Նշված խնդիրները վերացնելու, ընդունված որոշումների օբյեկտիվությունը, կանխատեսելիությունն ու արդարացիությունն ապահովելու նպատակով Փաստահավաք խումբը մասնագիտական և փորձագիտական աջակցության պատրաստակամություն է հայտնում պարետատանն ու կառավարությանը։

Այդ նպատակով կոչ ենք անում հանրությանը և մասնագիտական շրջանակներին մեզ ուղարկել այն բոլոր տեղեկությունները, փաստերն ու հանգամանքները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ եք համարում լրացուցիչ պարզաբանումներ տալը։

Փաստահավաք խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ներկայացնում ենք հրատապ լուծում պահանջող խնդիրներ.

1․Տնտեսվարողների գործունեության տեսակների թույլատրումն ըստ ՏԳՏ դասակարգիչների կարող է առաջացնել անորոշություններ և չարդարացված սահմանափակումներ այն պատճառով, որ տարբեր առևտրային ընկերություններ գրանցման պահին իրավասու մարմիններում գրանցվելիս հայտնել են ՏԳՏ դասակարգիչ, սակայն օբյեկտիվ պատճառներով այժմ փաստացի իրականացնում են միանգամայն այլ գործունեություն, որն էլ կարող է իրավական ձևական պատճառներով հանգեցնել կոնկրետ ընկերության գործունեության չարդարացված դադարեցման․ օրինակ՝ օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը թույլատրված է, սակայն ներկայումս դրանով զբաղվող ընկերությունները գրանցման պահին որպես գործունեության տեսակ գրանցել են այլ ծառայությունների համար նախատեսված ՏԳՏ դասակարգիչ, որի գործունեությունն արգելված է։

2․ Թիվ 14 որոշման 1-ին մասի 2-րդ կետով թույլատրվում է այն տնտեսվարողների գործունեությունը, որոնք իրենց աշխատանքները կազմակերպում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Այս առնչությամբ տնտեսական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններում կան անորոշություններ, քանի որ վերջիններիս համար հստակ չէ, թե «բացառապես» եզրույթով կոնկրետ ինչպիսի կանոն է սահմանվել, օրինակ՝ հաճախորդների հետ աշխատանքները (սպասարկումը կամ առևտուրը) պետք է լինի բացառապես առցանց եղանակով, թե այդ ընկերության աշխատակիցների միջև աշխատանքների կազմակերպումը պետք է լինի բացառապես հեռավար, թե՝ երկուսը միասին։

3․Առաքման ծառայություն ունեցող ընկերությունների առաքիչներն արդյոք պետք է լրացնեն տեղաշարժի թերթիկ, եթե այո, ապա արդյոք յուրաքանչյուր պատվերի դեպքում պետք է լրացնել առանձին թերթիկ։

4․Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունն արգելված չէ։ Ազատ տեղաշարժի սահմանափակման և ինքնամեկուսացման կանոնների հաշվառմամբ արդյոք ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները կարող են գնալ աշխատանքի։ Եթե ոչ, ապա արդյոք հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ոչ առևտրային կազմակերպությունները, պայմանավորված կոնկրետ գործունեությամբ կամ առաքելությամբ, ինչպես նաև կանոնադրական նպատակներից ելնելով, ունեն պայմանագրային և ֆինանսական պարտականություններ, որոնց չկատարելը կարող է առաջացնել պատասխանատվություն։

5. Արդյոք կարող են ծնողներն անչափահաս երեխաների հետ միաժամանակ դուրս գալ ֆիզիկական վարժություններ կատարելու։

6. Ինչպե՞ս պետք է փաստաբաններն աշխատեն տեղաշարժման թերթիկով, եթե վերջիններիս գործունեության առանձնահատկություններով պայմանավորված կարող են այցելել այնպիսի վայրեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք։

7. Արգելելով որոշ ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը՝ վտանգի տակ է դրվել թույլատրված ընկերությունների գործունեությունն․ օրինակ՝ թույլատրված՝ Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր իրականացնող ընկերությունն իր գործունեությունն ապահովելու նպատակով օգտվում է իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից, որոնց գործունեությունը դադարեցված է, ինչը նշանակում է, որ թույլատրված ընկերությունը չի կարողանա գործել լիարժեք։

8․Արգելված տնտեսվարողներից շատերն ունեն սեփական կամ վարձակալությամբ շենքեր, շինություններ և պահպանման ենթակա այլ գույք։ Արգելելով անձանց տեղաշարժը՝ մասնավորապես այդպիսի ընկերությունների աշխատողների, փաստացի վտանգի տակ է դրվում նշված շենքերի, շինությունների և պահպանություն պահանջող այլ գույքը։

Ներկայացված խնդիրները համարում ենք ամենահրատապներից և դրանց հրատապ լուծումը համարում ենք անհրաժեշտություն։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը մասնագիտական և փորձագիտական շրջանակներում աշխատելու պարետատան և կառավարության հետ։

Հիշեցնենք, որ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել 043 20 52 63 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեի միջոցով:

Լրահոս
Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Բոլիվիայում վերջին կես տարվա ընթացքում 3-րդ անգամ փոխվել է առողջապահության նախարարը. «ՌԻԱ Նովոստի» Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք. «Netgazeti.ge» Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan