AM | RU
USD
EUR
RUB

Տնտեսական կոլափսի առաջ կանգած երկրում Ալենը սեփական բիզնեսի հարցերն է առաջ գցում. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Facebook:  Փնթիության ու հանցավոր անգործության արդյունքում երկիրը անդունդի առաջ կանգնացրած խմբակը ոչ մի ձև չի հրաժարվում փող աշխատելու մոլուցքից: Պարզ է, որ այս և եկող ամիսներին հավելավճարներ ու պարգևավճարներ չեն ստանալու, որովհետև ֆինանսական բեռի տակ ճռռացող ժողովուրդն ուղղակի «հում-հում կուտի» իրենց այս օրը գցած անգործունակների իշխանությանը: Բայց դե ցեխից մեղրի կարասն ընկածները ո՞նց կարող են առանց մեծ փողի յոլա գնալ, չէ՞ որ արդեն մեծ փողին սովորել են:

Ու հենց դրա համար էլ ուզում են օրենքը փոխել և գովազդային շուկան վերաձևավորել: Ալեն Սիմոնյանի փորացավը հենց դա է` մեծ փող: Երևանում բոլորը գիտեն, որ այս տղան գովազդային շուկայում հետաքրքրություններ ունեցել է, ունի ու հիմա էլ շատ ավելի մեծ կտոր է ուզում ունենալ` օգտագործելով պետական լծակները ու անձամբ իր բիզնես շահի համար իր տակ քաշելով գովազդային շուկան: Այո, տնտեսական կոլափսի առաջ կանգած երկրում, որտեղ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած` մարդիկ մի կտոր հացին կակա են ասելու, Ալենը սեփական բիզնեսի հարցերն է առաջ գցում:

Ու մի ապշեցուցիչ հանգամանքի մասին: Ես էլ եմ պատգամավոր եղել, ես էլ եմ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել, Նիկոլ Փաշինյանին պատասխանել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել: Ու ինչպես այն ժամանակ չէի հասկանում, նույն կերպ էլ հիմա չեմ հասկանում` ո՞նց կարելի է սեփական անձը մանրացնել ու այնքան էժանացնել, որ փաստարկներով խոսելու փոխարեն մարդու անունն աղավաղել, օրինակ` Նիկոլին դիմել Նիկոլիկ կամ ասենք` Կոլիկ: Իհարկե, կարելի էր այդպես անվանել, հիմա էլ կարելի է, բայց իմաստը՞, մարդու անունը աղավաղելուց հաճու՞յք են ստանում, թե՞ սեփական անձի կշիռն են բարձրացնում, իմաստը՞ տղերք, իմաստը՞: Չէ՞ որ վաղը մյուս օր պատասխան տալու խնդիր է լինելու:

Հ.Գ. Ալենը խնդիր չունի մեծ-մեծ խոսելու: Իրենից պատասխան չի ակնկալվում, մի անգամ ասել եմ, հիմա չկրկնվեմ, թե ինչու չի ակնկալվում: Բայց, օրինակ` Թևոսյան Վահագնը պատասխան ունի՞, ի՞նչ է ասելու: Չգիտեմ, ինչպես ասում են` վերջը լավ լինի:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետ կապված դիտարկումներ. Գոհար Մելոյան Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN Պարետատունն անկազմակերպ է․ «Մեդիա պաշտպան» Արցախում լռության օր է Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար Գերմանիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղել՝ կորոնավիրուսից տնտեսությանը հասցված վնասի պատճառով․ Al Jazeera Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. NTV հեռուստաընկերության կայք Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի» Արցախի ժողովրդի ինքնորոշումը չճանաչողները, չհարգողները, չպետք է ոտք դնեն Արցախ, նրանք սադրիչներ են. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Մոսկվայում ինքնամեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանվում. РИА Новости Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը՝ ըստ թեկնածուների ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 30
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan