Մեր հիմնական նպատակն այս իրավիճակում աշխատատեղերը փրկելն է. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Մեր հիմնական նպատակն այս իրավիճակում աշխատատեղերը փրկելն է. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amՄենք ոչ պետական հատվածում 436,000 աշխատող մարդ ունենք, դրանցից 200,000-ը օրավարձով են աշխատում: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հատուկ նիստին հատարարեց պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ օրավարձով աշխատող մարդն իր հացը չի տանում տուն հիմա, դրան էլ գումարվում է սպառողական վարկը:

«560,000 սպառողական վարկ ունենք, մարդիկ չեն կարողանում ապրել, դրա համար մարդիկ պետք է հստակ իմանան, որ 2-րդ, 3-րդ 4-րդ իրենց գումարները հստակ պետք է ստանան: Մարդկանց պետք է 2-3 ամիս նվազագույն աշխատավարձի չափով, որը 68,000-70,000 դրամ է, գումար տալ: Քանի որ բյուջեով նախատեսված են մեծ կապիտալ ծախսեր, թող Կառավարությունը պետական գնումների կոշտ համակարգը թուլացնի, որ շատ մարդիկ գան այդ տենդերները հաղթեն, և Կառավարությունը ցույց տա աշխատատեղերը, որտեղ այդ մարդիկ պետք է գնան աշխատեն»,- նշեց նա:

Անդրադառնալով փոքր և միջին բիզնեսին Մելքումյանը նշեց, որ 67,000 ՓՄՁ ունենա այսօր: «Եթե համարենք, որ ամեն մի ՓՄՁ-ում աշխատում է նվազագույնը 5000 մարդ, դա նշանակում է 300,000-ից ավելի մարդ այդ ոլորտում է աշխատում: Հիմա այդ մարդիկ հատ-հատ պետք է գնան բանկ և փորձեն պայմանավորվե՞լ վարկի վերաբերյալ: Բայց բանկերում նստած են վերլուծաբաններ և այն բիզնեսը, որը ռիսկային է, նրանց չեն ներելու, ասելու են՝ ավելի լավ է ոչ ռիսկային ոլորտներին ընդառաջենք: Դրա համար պետք է բոլոր ՓՄՁ-ների համար համահարթ մինիմալ ամնիստիա անել, որ բոլորին վերաբերի, ոչ թե ծանոթով հարցեր լուծել»,- նշեց նա:

Բացի այդ, ըստ պատգամավորի՝ պետք է հարկային արձակուրդներ տալ ՓՄՁ-ներին. «Հարկային ներում, ամնիստիա, որպեսզի մի կողմից բնակչությանը փող տալով պահանջարկ ձևավորվի, մյուս կողմից ՓՄՁ-ն աշխատի և բյուջե փող գնա: Այս եռաստիճանը պետք է աշխատի: Մեր հիմնական նպատակը աշխատատեղերը փրկելն է»,-շեշտեց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում