AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amՎերջին 1 օրվա ընթացում Ռուսաստանի 20 շրջաններում կորոնավիրուսով վարակվածության 163 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային:

Դեպքերից 120-ը գրանցվել է Մոսկվայում, 6-ը՝ Մոսկվայի մարզում և Ղրիմում, 4-ական` Պսկովի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 3-ական` Յակուտիայում և Օրենբուրգի մարզում, 2-ական` Տուլայի մարզում, Կոմիում, Կաբարդինո-Բալկարիայում և Պերմի երկրամասում, 1-ական` Բրյանսկի, Արխանգելսկի, Կալինինգրադի, Ռոստովի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Չելյաբինսկի մարզերում, Բաշկիրիայում և Ստավրոպոլի երկրամասում:

Բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվել են համաճարակային վատ իրավիճակ ունեցող երկրներում: Բոլորը հոսպիտալացված են: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ իր հերթին հայտարարել է, որ իրենք պատրաստում են սահմանափակումների ցուցակներ, որոնք կփոխանցվեն դաշնության սուբյեկտներին: Այդ սահմանափակումները վերաբերում են խանութների, մեծ առևտրի կենտրոնների աշխատանքներին և գոյացող հերթերին:

Ռուսաստանում, այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի, 29-ն առողջացել են, 122 000 մարդ մնում է հսկողության տակ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Լրահոս
Արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում՝ մարտի 30-ի դրությամբ Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն Ադրբեջանում բողոքում են բենզինի վաճառքի սահմանափակումից, երկրի ավտոլցակայանները հերքում են լուրերը Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. Դավիթ Տոնոյան ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Կառավարությունը 100,000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության հետ կապված դիտարկումներ. Գոհար Մելոյան Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN Պարետատունն անկազմակերպ է․ «Մեդիա պաշտպան» Արցախում լռության օր է Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար Գերմանիայի ֆինանսների պետնախարարն ինքնասպան է եղել՝ կորոնավիրուսից տնտեսությանը հասցված վնասի պատճառով․ Al Jazeera Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. NTV հեռուստաընկերության կայք Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel Քաղավիացիան՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա այսօրվա չվերթների մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan