ՀՀ ոստիկանության ծառայողները կազմակերպված հսկողություն են իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ (լուսանկարներ)
25/03/2020 16:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am: ՀՀ ոստիկանության ծառայողները կազմակերպված հսկողություն են իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ: Նրանք շրջում են փողոցներով և քաղաքացիներին իրազեկում պարետի՝ անձանց տեղաշարժը սահմանափակող համապատասխան որոշման դրույթների վերաբերյալ և հորդորում պահպանել կարգը:
Հիշեցնենք, որ պարետի կողմից մարտի 24-ին ստորագրվել է որոշում՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում