Ադրբեջանը կորոնավիրուսի պատճառով մինչև ապրիլի 20-ը փակ կպահի Իրանի հետ սահմանը. «ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանը կորոնավիրուսի պատճառով մինչև ապրիլի 20-ը փակ կպահի Իրանի հետ սահմանը. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amԱդրբեջանը կորոնավիրուսի պատճառով որոշել է մինչև ապրիլի 20-ը փակ պահել Իրանի հետ ցամաքային սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը հղումով։

Իրանի հետ սահմանը փակելու մասին որոշումն Ադրբեջանի կառավարությունը կայացրել է փետրվարի 29-ին։ Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 87 դեպք է գրանցվել, ակտիվ վարակակիրներից 76-ն այժմ բուժում է ստանում։ Հիվանդությունից ապաքինվել է 10 մարդ, մահացել՝ 1 հոգի։

Վարակակիրների թվում կա նաև ՌԴ քաղաքացի։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում