AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում 200,000 ընտանիք օրավարձով է աշխատում, առաջարկում ենք նրանց տրամադրել ամսական 70,000 դրամ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.amԲոլորս էլ գիտենք, որ կորոնավիրուսը Հայաստանում չի եղել, եկել է դրսից, պետք էր այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հատուկ նիստում հայտարարեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Ես դժգոհ եմ ցուցաբերված մոտեցումից: Դժգոհ եմ ինչի համար, որովհետև այսօր բոլոր սահմաններում, օդանավակայանում պետք է թեստեր լինեին, որ մարդկանց համապատասխան թեստերով ստուգեին, ով ուներ խնդիր՝ մուտքն արգելեին կամ մեկուսացնեին կամ ուղարկեին բուժվելու: Սա առաջնային խնդիրն է, և մինչև այսօր այդ քայլին ուշադրություն չի դարձվել՝ ո՛չ հիվանդանոցներում, որ օդանավակայանում ո՛չ սահմաններում»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Ծառուկյանի, այսօր Հայաստանում կա 200,000 ընտանիք, որոնց անդամներն օրավարձով են մարդիկ աշխատում՝ ստանալով 5000- 7000 դրամ: «Հիմա այդ մարդիկ չեն աշխատում, 200,000 ընտանիք չի աշխատում: Մենք առաջարկում ենք օրավարձով աշխատողին, թոշակառուին, նպաստառուին ամսական 70,000 դրամ գումար տրամադրել, որ մարդիկ կարողանան գոյատևել, ավելի վատ պրոցեսներ չառաջանան»,- նշեց նա:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ բանկային համակարգում ոչ թե պետք է լինի վարկերի սառեցում այլ՝ ներում երեք ամսով: «1,650,000 վարկառու են, մարդը չի աշխատում, չգիտի ոնց սնվի ու էդ մարդուն ասում են՝ հիմա մի վճարի, երկու ամսից վճարի, բայց այդ տոկոսները մնում են: Եղբայր ջան, մենք հո չե՞նք ընկել մեր ժողովդրի հետևից այսօր, լիարժեք այդ խնդիրը պետք է լուծվի: Ասում են՝ անհատական կհանդիպենք 1,650,000 հոգու ինչպե՞ս անհատական կհանդիպեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այսօր շատերն ուզում են լավամարդ լինել, ցեխ շպրտել մյուսների վրա, այսօր դրա ժամանակը չէ: «Մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, կներկայացնենք մեր տեսակետը, մոտեցումը, խնդիրը, լուծումը: Այսօր չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը: Պետք է լինեն իրական և արդյունավետ առաջարկներ: Պատասխանատվությունը բոլորինս է, դրանից հետո մարդիկ պատասխան կտան իրենց արած-չարածների համար: Մեր ասածները վերցնում են կտոր-կտոր են ներկայացնում, մի մասը ներկայացնում են, մյուսը՝ ոչ, սակայն դրանով երկիր չես կառուցի: Ես տեսակետ եմ ասել, իմ տեսակետին տեր եմ մինչև վերջ, բայց ոչ թե կծկտուր, երկու տող այստեղից այնտեղից «ֆեյքերով» տարածեն»,- ընդգծեց նա:

ԲՀԿ ղեկավարը ասաց, որ պետք է այս վիճակից դուրս գալ, լսել ում առաջարկն է լավը: Բացի այդ Ծառուկյանն ասաց, որ այսօր իրենց քննարկումից հետո առաջարկությունների արձանագրություն կկազմվի և կուղարկվի ԱԺ նախագահին և Կառավարությանը:

 

Լրահոս
«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են ռեյդեր․ ՀՀ ոստիկանապետ Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների փաթեթը Արցախում զինծառայող է մահացել Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3134 նոր դեպք «Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին Գեղարքունիքում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել Մահացել է ԱԺ նախկին նախագահը Աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն. Երվանդ Վարոսյան Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք. Արմեն Դարբինյան Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան Միքայել Մելքումյանի ճեպազրույցը՝ ուղիղ Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 15-ին տեսակոնֆերանսի ձևաչափով Հայտնի է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը, գրանցվել է նաև մահվան դեպքեր Եթե երկրի ղեկավարն ի վիճակի չէ իր հրահանգների կատարումն ապահովել, նշանակում է՝ ղեկավար չէ. Կաներն Վրթանեսյան Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանը. ուղիղ Արցախի նախագահը ստորագրել է պաշտոններից ազատելու դիմումներ Ինչպես կանխարգելել համավարակի հետագա տարածումը. Արցախի նախագահ. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանը դժգոհ է պարետատան նիստերին Նարեկ Զեյնալյանի մասնակցության որոշումից «Հրապարակ». ՍԴ-ն ե՞րբ կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը «Փաստ»․ Առանց գաղափարախոսության․ իշխանության գաղափարական միակ առանցքը՝ միահեծանություն «Հրապարակ»․ Կլինե՞ն մանդատից հրաժարվողներ, կազատվե՞ն անհնազանդներից «Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել «Փաստ»․ Մինչև Վենետիկի հանձնաժողովից պատասխանը, իշխանությունը բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում կմտցնի «Փաստ»․ Եվրոպական ավիաընկերությունները կզբաղեցնեն թափուր տեղերը. Հայաստանի ավիացիայի կործանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan